

I'm a title. Click here to edit me

ԿԻՆ ԵՎ ՏՂԱՄԱՐԴ

Խանդ
Ամենից շատ, իհարկե, խանդում են սիրուհիները: Եվ հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս տղամարդու(սիրեկանի) և կնոջ(սիրուհու) խանդի ահռելի տարբերությունները:
Դավաճանությունը, որպես կանոն, ակնհայտ չի լինում: Ուշ վերադառնալը, օտար ծագման օծանելիքի հոտը շապիկին, տարբեր կապակցություններով ստերը... յուրաքանչյուր դեպքի համար բացատրություն կգտնվի: Ու անգամ, եթե ապացույցներ չկան, միևնույն է անուղղակի հանցանշաններ հաստատ գտնվում են... Ու այնուամենայնիվ, դավաճանող զուգընկերոջ մերկացումը հազվադեպ է տեղի ունենում, երբեմն, պարզապես ապացույցների բացակայության պատճառով:
Իսկ ահա սիրուհուն ոչինչ ապացուցելու կարիք չկա: Նա առանց այդ էլ գիտի` իր սիրելին իրեն դավաճանում է... սեփական կնոջ հետ: Նման ակնհայտությունը տխրեցնում է սիրուհուն և անգամ այն տարբերակը, երբ ինքն էլ է ամուսնացած, զգացողությունն ամենևին չի փոխում:
Միևնույն ժամանակ, սիրեկաններն այնքան էլ հակված չեն խանդելու ամուսինների նկատմամբ: «Ես նրա հանդեպ ինչ-որ տղամարդկային կարեկցանքի զգացում ունեմ»,- մի անգամ կիսվեց ինձ հետ Վարդանը, ով ամուսնացած կնոջ սիրեկան է:
«Բայց այդ զգացումը մի տեսակ... ներողամտության պես մի բան է: Չ՞է որ ես եմ հիմնականը, գեղեցիկը, հաղթանակածը: Ինձ հետ է նա անկողնում այնպիսի աներևակայելի բաներ անում, որոնց մասին ամուսինը երազել անգամ չի կարող: Եվ ամենակարևորը, նա ինձ է սիրում»,-ասում է նա:
Իսկ այն, որ ինքն էլ կարող է զիջել իր կնոջ սիրեկանին` Վարդանի մտքով չի էլ անցնում: Նա կանացի փխրուն ինքնագնահատականի խնդիր բնավ էլ չունի: Ահա թե ո՛րն է հիմնական տարբերությունը:
Նման իրավիճակում հաղթողը տղամարդն է` նա կարողացել է գայթակղել իր ընտրած կնոջը, ուրիշին կոտոշավոր է դարձրել, ինքն իրեն կրկին անգամ ինչ-որ բան է ապացուցել: Մի խոսքով, սիրեկան տղամարդն իրեն ավելի հաջողակ է համարում:
Իսկ ահա սիրուհին իրեն միշտ պարտված է զգում: Չ՞է որ իրենց հանդիպումներից հետո նա վերադառնում է տուն, կնոջն է ասում «սիրելիս», ստում է նրան` ստեղծելով ընտանեկան երջանկության պատրանք, որն այդքան կարևոր է կանանց համար: Ի վերջո, նա կնոջ հետ է դուրս է գալիս մարդամեջ, նրա մոտ է ապավեն որոնում` կյանքի դժվարին կացություններում:
Իսկ ի՞նչ է մնում անել սիրուհուն. ընծաներ մատուցել, որոնք անպայման կընկնեն նրա կնոջ ձեռքը, և ամեն անգամ խանդի տեսարաններ սարքել, երբ նա, տեսնելով, որ զանգահարում է իր կինը, ներողություն է խնդրում և հեռանում է հարևան սենյակ` զրուցելու:
