top of page

ԿԻՆՈ ՔՆՆԱՐԿՈՒՄ

      Թռիչք կկվի բնի վրայով

 

«Թռիչք կկվի բնի վրայով» (անգլերեն One Flew Over the Cuckoo's Nest), 1975 թվականին ռեժիսոր Միլոշ Ֆորմանի նկարահանած գեղարվեստական ֆիլմ, նկարահանված Կեն Կիզի համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան կայացել է Չիկագոյի կինոփառատոնում 1975 թվականի նոյեմբերի 19-ին:

Օսկարի պատմության մեջ 3 ֆիլմի` «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (1934 թ.), «Թռիչք կկվի բնի վրայով» և «Գառնուկների լռությունը» ֆիլմերն են արժանացել 5 <մեծ Օսկարի> (լավագույն ֆիլմլավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասանլավագույն դերասանուհի անվանակարգերում): Նման ցուցանիշ ֆիլմը կրկնել է նաև Ոսկե Գլոբուս մրցանակների արժանանալով, ինչը միակն է այդ մրցանակի պատմության մեջ:

Ֆիլմը գրեթե ամբողջապես (չհաշված մի քանի տեսարան) նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում: Ֆիլմը մեծ հաջողություն է ունեցել ինչպես կինովարձույթում, այնպես էլ կինոքննադատների շրջանում, մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա, ստացել է բազմաթիվ մրցանակներ: Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը ֆիլմի անսպասելի ավարտով, այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն:

«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին:

 

Ֆիլմը բանտից հոգեբուժարան տեղափոխված արկածախնդիր Ռենդլ ՄակՄերֆիի մասին է, (ում վարպետորեն մարմնավորել է Ջեք Նիկոլսոնը), ով ընդվզում է հոգեբուժարանի գլխավոր բժշկուհու Ռետչեդի (Լուիզա Ֆլեթչեր) սահմանած կանոնների դեմ և ցանկանում է այսպես ասած «հեղափոխություն» մտցնել հիվանդների կյանքում: Մի քանի անգամ փախուստի դիմելով` ՄակՄերֆին պարզում է, որ հիվանդների մեծ մասը ինքնակամ են եկել հոգեբուժարան` բուժվելու, ինչը խիստ զարմացնում է կրակոտ բնավորություն ունեցող ու կենսախինդ նախկին բանտարկյալին:

ՄակՄերֆին փոխում է հիվանդների ռեժիմը` նրանց հետ միասին տարբեր ազարտային խաղեր խաղալով և հեռուստացույց դիտելով: Մեկ անգամ նույնիսկ, հիվանդներից մի քանիսի հետ փախչելով, մեկնում է ձկնորսության` անընդհատ խնդիրներ ունենալով Ռետչեդի և հիվանդանոցի հսկիչ-սանիտարների հետ:

Նա ընկերանում է հիվանդանոցի` հսկա մարմնով, խուլ ձևացող, «առաջնորդ» մականունով հիվանդի հետ և ծրագրում փախուստ կազմակերպել նրա հետ: Փախուստի գիշերը ՄակՄերֆին, կաշառելով օրվա հսկիչին, երեկույթ է կազմակերպում հիվանդների համար` հիվանդանոց բերելով ալկոհոլային խմիչք և իր ընկերուհիներին: Սակայն ալոկոհոլի ազդեցության տակ ՄակՄերֆին և մյուս հիվանդները չեն կարողանում շուտ արթնանալ և փախուստը չի հաջողվում 

   Մի անգամ Ամերիկայում

 

«Մի անգամ Ամերիկայում» (անգլ.՝ Once Upon a Time in America), Սերժիո Լեոնեի գանգստերական ֆիլմ, նկարահանվել է 1984թ: Մասամբ հիմնված է Հերի Գրեյի ինքնակենսագրական ստեղծագործության վրա:

Սերժիո Լեոնեի վերջին ռեժիսորական աշխատանքն է: Արժանացել է մոտ 13 տարբեր կինոմրցանակի, ներկայացվել է 2 Ոսկե Գլոբուսի, ստացել է 2 BAFTA մրցանակ: Կինոնկարը 250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի)ի ցանկում 2011 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ զբաղեցնում է 76-րդ տեղը:

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page