


Երեխաների դաստիարակությունը
Դաստիարակության հարցն այսօր շատ լուրջ է, քանի որ ներկա սերունդն ավելի շատ տեղեկատվություն ունի, շուտ էզարգանում, ուստի հատուկ մոտեցում է պետք:
Մի բան պարզ է, որ երեխային պետք է դաստիարակել մանկուց, այլապես ուշ կլինի: Ինչպես մեր մեծերն էին ասում, «Երեխայինբարուրի մեջ պետք է դաստիարակել», այսինքն՝ ծնված օրվանից: Երեխայի ճիշտ դաստիարակության համար շատ մեծնշանակություն ունի շրջապատը, սակայն ամեն դեպքում երեխան նախ դաստիարակվում է ընտանիքում, հետո՝ դպրոցում:Ծնողները՝ հայրն ու մայրը, պետք է լրջորեն զբաղվեն երեխայի դաստիարակությամբ:
Երեխաների դաստիարակությունը բարդ, պատասխանատու, բայց շնորհակալ և հետաքրքիր զբաղմունք է: Եվ նրա նշանակությունը չի կարելի չգնահատել, չի կարելի ինքնահոսի թողնել, կամ ամբողջովին վստահել մանկապարտեզին ու դպրոցին: Դեռևս նախնադարյան հասարակության մեջ տոհմը, մարդկային հանրությունը երեխաների դաստիարակությունը հանձնարարում էին առավել խելացի, փորձառու, ուժեղ մարդկանց, որոնք արդեն հատուկ կերպով, հատուկ պայմաններում, քիչ թե շատ hետևողականորեն կազակերպում էին տվյալ հանրության երեխաների, աճող սերնդի զարգացումն ու ձևավորումը: Դաստիարակությունը նպատակաուղղված ներգործություն է երեխաների ու երիտասարդության գիտակցության ու վարքի, նրանց աշխարհայացքի, արարքների, սովորույթների վրա: Հենց դաստիարակությամբ էլ նշանակալի չափով պայմանավորվում են այն փոփոխությունները, որ կրում է մարդը ծնվելու պահից մինչև հասուն դառնալը:
Շրջապատի մարդիկ այսպես թե այնպես ազդում են մարդու մտքերի և արարքների, նրա աշխարհընկալման և իր վրա` անկախ նրանից նա դա ուզում է, թե ոչ: Եվ իհարկե, շատ մեծ է այդ ազդեցությունը երեխաների վրա: Երեխաները սպունգի նման ներծծում են այն ամենը, ինչ կատարվում է նրանց շուրջը: Նրանք մեծ հաճույքով կրկնում են իրենց շրջապատող մարդկանց և ծնողների խոսքերը, միմիկան, ժեստերը, վարքի ձևերը: Կարևոր է, որ ծնողները գիտակցեն, որ հատկապես իրենցից է կախված, թե ապագայում ինչպիսին կդառնա իրենց երեխան: Կլինի նա երջանիկ և վստահ իր ուժերին, թե կլինի կոմպլեքսներով, չարացած աշխարհի վրա` չիմանալով իրեն ինչպես դրսևորի` չունենալով որոշակի գիտելիք, հմտություն և պաշար: Երեխաների դաստիարակության ընթացքում կարելի է և հարկավոր է համաձայնեցնել այն բնավորության գծերը և երեխաների պահվածքը, որոնք հակասում են ծնողի սկզբունքներին: Շատծնողներ հատկապես առաջին երեխայի ժամանակ հիմնականում շատ անվստահ են լինում՝ վախենալով սխալ դաստիարակել իրենցերեխային, որի արդյունքում անվճռականություն են ցուցաբերում, և ի հայտ են գալիս մի շարք բացթողումներ, և երբ երեխան արդենսկսում է զգալ ծնողի անվստահությունը դաստիարակության գործում, սկսում է մանիպուլյացիայի ենթարկել սեփական ծնողին, որնէլ, բնականաբար, հիմք է ստեղծում համապատասխան բացասական վարքագծի ձևավորմանը:
Երեխաների դաստիարակության ժամանակ առաջին հերթին հարկավոր է առաջացնել երեխայի մոտ անհատականություն: Բայց չի կարելի մոռանալ համընդանուր արժեքները – վարքի կանոններ, բարոյականություն և կոլեկտիվի և հասարակություն վրաներգործելու բարեխիղճ մեթոդներ, որոնք ապագայում կօգնեն լինել ինքնուրույն և կարողանալ գործել որոշակի կերպով:
Ժամանակակից հոգեբանության մեջ այսօր դասակարգում են ծնողական դաստիարակության 3 հիմնական խմբեր`
1.ավտորիտար
2. հանդուրժողական
3. ավտորիտատիվ
1.Այն ծնողները, որոնք հակված են ավտորիտար դաստիարակչական մեթոդին, սովորաբար ջղային են, դժգոհ, իշխող, կոպիտ,սահմանափակ են արտահայտում իրենց հույզերը: Նման ծնողի համար երեխային գրկելը, համբուրելը, գովասանքի խոսքեր ասելըլրացուցիչ ճոխություն է և անընդունելի: Նման հարաբերություններում ծնողը միտ ճիշտ է, իսկ երեխան միշտ պետք է ենթարկվողլինի: Այսպիսի դաստիարակչական մեթոդներ կիրառող ծնողների երեխաները սովորաբար լինում են ըմբոստ, վախկոտ, ջղային,դժբախտ և հեշտությամբ են հասակակիցների ազդեցության տակ ընկնում: Նման դաստիարակության արդյունքում տուժում եներեխա-ծնող հարաբերությունները, անխուսափելի են վեճերը:
2.Դաստիարակչական երկրորդ ոճը հանդուրժողականն է: Նման ծնողները ջերմ են և հուզական, բայց շատ սահմանափակհսկողությամբ, քիչ են մասնակցում երեխայի կյանքին և հեշտությամբ տեղի տալիս երեխայի քմահաճույքներին: Այս ծնողըառավել շահագրգռված է, որ երեխայի հետ չհակադրվի և չվիճաբանի: Նման ընտանիքներում մեծացող երեխաները լինում ենանհանգիստ, կարծում են, թե ծնողները չեն մտածում իրենց մասին, թելադրում են ծնողներին իրենց կամքր ևթերահավատությամբ են վերաբերվում նրանց: <<Ժամանակակից>> ընտանիքներում այսօր շատ հաճախ ենք հանդիպում այսերևույթին, երբ մայրը, կամ հայրը գրեթե չեն մասնակցում երեխայի առօրյային: Իհարկե, նման դեպքերում օգնության են գալիսդայակը, տատիկները կամ որևէ կրթական համալիր, բայց արդյունքում երեխան մնում է անտեսված, ունենում էինքնավստահության պակաս, իսկ երբեմն էլ ցուցաբերում է հակասոցիալական վարք:
3.Երրորդ ոճը ավտորիտատիվն է: Նման ծնողները լինում են ջերմ, հանգիստ, չափավոր են հսկողության մեջ, քաջալերում եներեխային, հաճախ զրուցում են նրա հետ և կողմնակից են երեխայի անկախությանը: Այս ծնողները հակված են դրական ծնող-երեխա հարաբերություններ ստեղծելուն, նրանց հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը: Այսպիսիընտանիքներում մեծացած երեխաները լինում են ինքնավստահ, ի վիճակի են պատասխանատվություն կրել, անկախ են, անկեղծ:
Երեխաների դաստիարակության գործում կան մի շարք նրբություններ և կանոններ`
-
Հարկավոր է լինել սիրալիր երեխայի հանդեպ: Սերը, գուրգուրանքը փոքրիկին թույլ է տալիս զգալ իրեն պաշտպանված, վստահ իրանձի նկատմամբ:
-
Ծնողների պահանջը պետք է լինի մշտական, տրամադրության հետ չփոխի և համապատասխան լինի երեխայի հնարավորությանը: Չի կարելի պահանջել նրանից կատարել իր ուժերից վեր խնդիր: Դա խեղաթյուրում է երեխայի կամքի ձևավորումը, նրա նպատակասլացությունը:
-
Հարկավոր է թողնել, որ փոքրիկը ինքնուրույն գնահատի իր արարքը: Նույնիսկ եթե նա սխալ է գործում, մի շտապեք նրան կանգնեցնել, թողեք թող վերջացնի, հետո նոր բացատրեք, թե ինչը ճիշտ չի արել: Դա նպաստում է փորձի ձեռքբերմանը և բարձրացնում է նրա ինքնագնահատականը:
-
Երեխայի դաստիարակությունը այնպես պետք է կառուցել, որ նրա մոտ գիտելիքի պահանջ ձևավորվի: Խոսքը ոչ միայն դպրոցական կարգապահության, այլ նաև շրջապատող աշխարհի մասին է: Երեխան պետք է իմանա, որ նա կարող է ճանաչել աշխարհը, ինչ որ նոր հետաքրքիր բան հայտնաբերել, կարևոր հայտնագործություններ անել: Երեխան պետք է դրանից հաճույք ստանա: Դրանով ձևավորվում է հետաքրքրությունը:
Ծնողները հաճախ գտնվում են վախի, սարսափի մեջ մտածելով, թե կկորցնեն իրենց երեխաներին, որը մեծ մասամբ կարող է պայմանավորված լինել երեխաների որոշ խրոնիկ հիվանդությունների, հաճախակի հիվանդանալու, սնոտիապաշտության (երազներ, աչք և այլն) հետ, որի արդյունքում երեխաներին թույլ են տալիս նույնիսկ անթույլատրելին, միայն թե նա իրեն լավ զգա, որն էլ երեխայի մոտ առաջացնում է եսասիրություն, կամակորություն և այլ բացասական որակների ձևավորում:
Դաստիարակության ոլորտում ամուսինների միջև կոնֆլիկտների առկայությունը նունպես վնասում է երեխային: Այս դեպքում ծնողները երեխայի դաստիարակության հարցում չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, դրա հետևանքով անընդհատ բախումների առիթ է հանդիսանում, որի արդյունքում էլ երեխան չի դաստիարակվում, ուստի չի կողմնորոշվում, թե ծնողներից որն է ճիշտ և մնում է բարձիթողի վիճակում:


: Ինչպե՞ս պետք է վարվեն ծնողները
Շատ կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամներն ընդունեն դաստիարակության նույն մեթոդը: Որպեսզի երեխան չմտածի, թե ինչու մայրիկի դեպքում «չի կարելի», իսկ տատիկի դեպքում «կարելի է»: Բարձր պահեք մեծահասակի հեղինակությունը, եթե, օրինակ` հայրիկը սխալ է վարվել, պետք չէ երեխայի ներկայությամբ քննադատել նրան: Ավելի լավ է հետագայում, առանձին զրույցի ժամանակ բացատրել, թե ինչ սխալ է թույլ տվել: Այլապես երեխան կհասկանա ամեն մեկի թույլ կողմերը և արդյունքում կդադարի հաշվի առնել մեծահասակների կարծիքը:
Իր պահվածքով երեխան կարծես թե ստուգում է մեծահասակին. գուցե ամեն դեպքում կարելի է: Եվ գեթ մեկ անգամ զիջելու դեպքում հետո ավելի վատ կլինի:
Մեծահասակները պետք է զսպեն իրենց բացասական էմոցիաները, այլապես երեխան, կրկնորինակելով նրանց, կլինի կոպիտ և կտրուկ: Կամակորության ժամանակ պետք չէ երեխայի վրա գոռալ կամ ամոթանք տալ, նախընտրելի է նրան շեղել խնդրից, իսկ հետո, երբ հանգստանա, կբացատրեք, թե որքան վատ է նա վարվել:
Այժմ երեխային պետք է վերաբերվեք որպես ընտանիքի լիիրավ անդամի: Հարկավոր է նրանից խորհուրդ հարցնել, լսել նրա կարծիքը: Եթե երեք տարեկանի ճգնաժամն անուշադրության մատնեք և չօգնեք ձեր երեխային, ապա ճգնաժամը կարող է ձգձգվել, իսկ երեխան կդառնա չենթարկվող:
Թույլ տվեք, որ երեխան ինքնուրույն լինի, նրան մեծ իրավասություն տվեք: Թող երեխան զգա ծնողների սերը և հոգատարությունը:
Երեխայի հետ շփումը խաղի վերաեք: Օրինակ, եթե նա չի ուզում լվանալ ձեռքերը, դուք էլ հանգիստ վերցրեք և սկսեք լվանալ տիկնիկի ձեռքերը, երեխային էլ խնդրեք, օր օգնի ձեզ և ցույց տա տիկնիկին, թե ինչպես է պետք լվանալ ձեռքերը: Եթե երեխան չի ուզում ուտել, էլի խաղալիքին սկսեք կերակրել: Իսկ երեխային խնդրեք. «Մի հատ փորձիր, հանկարծ տաք չլինի», իսկ հետո արդեն երեխան ինքը կսկսի ուտել:
Երեխան շատ գոհ կլինի և իրեն «մեծահասակ» կզգա, եթե իրեն զանգահարեն հեռախոսով, «մեծական» նվերներ անեն, օրինակ` ժամացույց, գրիչ, նոթատետր և այլն:
Թող երեխան զգա, որ իր հետ վարվում եք ոչ որպես երեխայի, այլ որպես ընտանիքի լիիրավ անդամի, ինչպես տան մյուս անդամներին: Այս պարագայում դուք հեշտությամբ կհաղթահարեք 3 տարեկանի ճգնաժամը:

Ուսուցում
Գաղտնիք չէ, որ շատ ծնողներ իրենց երեխաներին վստահում են հատուկ հաստատությունների` մանկապարտեզների,որտեղ երեխաների ուսուցումը իրականացնում են մանկավարժները: Այս նյութում կփորձենք ներկայացնել ընդհանուրդրույթներ, որոնք առնչվում են մանկապարտեզի ուսումնադաստիարակչական գործունեությանը: Մանկապարտեզըայն հաստատությունն է, որի գործառույթն երեխայի արդյունավետ ուսուցման և դաստիարակությանկազմակերպումն է, ինչպես նաև նրա առօրյան առավել հետաքրքիր դարձնելը: Երեխաների ևմեծահասակների հարաբերություններից կարելի է առանձնացնել մի գործունեություն, որը մենք անվանում ենքուսուցում: Այս գործունեությունը առանձնանում է երեխային գիտելիքներ և հմտություններ փոխանցելու հատուկեղանակներով: Մանկապարտեզում իրականացվող այս գործունեության մեջ մանկավարժները առանձնացնում եներեք կարևոր հասկացություն`խաղ, աշխատանք և բուն ուսումնական գարծընթաց:
Վերջին ժամանակներում տարածված է դարձել "ուսուցում խաղի միջոցով" հասկացությունը: Ի՞նչ է այննշանակում: Մանկավարժները փորձում են երեխայի համար հաճելի զբաղմունքը ծառայեցնելուսումնադաստիարակչական նպատակներին, խաղը դարձնել "արդյունավետ": Երբ երեխան խաղում է, նա սովորում է,սակայն կարևոր է, թե ինչով է նա խաղում և ինչ պայմաններում: Կան խաղեր, որոնք մարզում են երեխայիտրամաբանությունը, ստեղծագործաբար մտածելու ունակությունը, վերլուծական միտքը և այլն(կառուցողական խաղեր, սյուժետադերային խաղեր, շարժախաղեր, հոգեբանական խաղեր և այլն): Մանկավարժներիդերը երեխաներին ՙգրագետ՚ խաղալ սովորեցնելն է (ավելի մանրամասն ՙԽաղը երեխայի համար՚ նյութում):
Այս ամենը հաշվի առնելով` միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ բուն ուսումնական գործընթացը անհրաժեշտէ առանձնացնել խաղից: Հենց դաստիարակման պրակտիկան է տանում ոչ կտրուկ, բայց ուսուցման ու խաղիտարանջատմանը: Ուսուցումը հետաքրքիր կազմակերպելու պարագայում երեխաները հեշտությամբ են թողնումխաղը, նրանց մոտ աստիճանաբար առաջանում են առավել խորը ճանաչողական պահանջներ, որոնք չենբավարարվում խաղի ընթացքում: Ուսումական գործընթացում երեխան յուրացնում է գիտելիքներ, հմտություններ,սովորում է լսել, տեսնել, դառնում է ավելի կազմակերպված:
Ուսուցումը նաև նրանց մոտ ձևավորում է մեծահասակներին արձագանքելու կարողություններ և ավելի հեշտ էդարձնում մեծահասակների հետ շփումը:
Աշխատանք ասելով հասկանում ենք երեխաների կողմից իրականացվող այնպիսի գորունեություն,որն առավել մոտ է իրականությանը և տալիս է կենցաղային հմտություններ. Օր, մանկավարժներըփորձում են երեխաների հետ կազմակերպել շինարարական աշխատանքներ հենց բնական շինարարական նյութերով,կամ երեխաները կարող են զբաղվել խոհարարությամբ: Աշխատանք է համարվում նաև այն, որ երեխաներըհավաքում են թափված խաղալիքները կամ խնամում են դրանք: Սիրելի' հայրիկներ և մայրիկներ, շատ օգտակար է,եթե դուք նույնպես երեխաներին ներգրավեք աշխատանքների մեջ:
Օրինակ. Մայրիկները կարող են երեխային մասնակից դարձնել խոհանոցային աշխատանքներին, իսկ հայրիկներիհետ միասին նրանք կարող են դռան կոտրված փականը նորոգել :
Այսպիսով`
1. խաղ,
2. աշխատանք,
3. բուն ուսումնական գործընթաց:
Յուրաքանչյուր մանկապարտեզի մանկավարժական գործընթացը պետք է հիմնված լինի այս 3 տիպի գործունեությանվրա: Դրանցից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ որակներ և այդ պատճառով` ոչնչով չփոխարինվող ազդեցություն:
