top of page

ԱՖՈՐԻԶՄՆԵՐ

​ՖՐԱՆՍՈՒԱ ԼԱՌՈՇՖՈՒԿՈ 

Փորձիր համոզել ինքդ քեզ և դու կհասկանաս թե ինչքան խղճուկ են ուրիշներին համոզելու քո փորձերը: 



Եթե մեծ արվեստ է պահանջվում, որ ժամանակին արտահայտվես, ապա ոչ պակաս

արվեստ է նաև այն, որ ժամանակին լռես:



Ով սովոր է կեղծ լինել ուրիշների հետ ,նա ի վերջո դադարում է անկեղծ լինել ինքն իր հետ:



Մարդիկ երբեք չեն լինում ո՛չ չափազանց լավ, ո՛չ չափազանց վատ:

Ինչպես մարդկանց երջանկությունը ,այնպես էլ դժբախտությունը կախված է ոչ միայն արտաքին հանգամանքներից,այլև յուրաքանչյուր մարդու հոգեվիճակից:



Ծուլությունից մեր միտքը կառչում է նրան,ինչ հեշտ է ու հաճելի, և դա սահմաններ է դնում մեր ճանաչողությոանը:

 

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

 

Ով ընդունակ է կառավարել կնոջը ,նա ընդունակ է պետություն կառավարելու:



Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։


​Երբեք պետք չէ դատապարտել նրանց ում սիրում ես ,իսկական մտերմությունը կույր է:
 

Տգիտությունը մայրն է բոլոր հացագործությունների,հանցագործությունը նախ և առաջ անմտություն է:



Կասկածել , նշանակում է ուժը կորցնել:



Սերը միակ կիրքն է, որը հաշվի չի նստում ոչ անցյալի, ոչ ապագայի հետ:



​Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ ,հնարավոր է միայն մեկ սեր . խորունկ ու անեզր ,ինչպես ծովը:

 

Մշտական աշխատանքն, ինչպես արվեստի այնպես էլ կյանքի օրենք է


Ամենուր իրեն տանը զգալու արտոնությունը պատկանում է միայն արքաներին,անառակ աղջիկներին ու գողերին :

 

​Սերը սովորաբար հակադրությունները գերադասում է նմանություններից:

 

Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ ,հնարավոր է միայն մեկ սեր . խորունկ ու անեզր ,ինչպես ծովը :

 

Կասկածել , նշանակում է ուժը կորցնել:

Ջորջ Բեռնարդ Շոու

 

Մարդուն կարելի է իշխել միայն իր հավատքի միջոցով, ոչ թե ձեր:

 

Գիշերը Ծերերին հանգստություն է բերում,երիտասարդներին ՝ հույս:

 

Տխմարի լեզուն դաշույնից վտանգավոր է :

 

Կոտրված սիրտը՝ դա շատ հաճելի հիվանդություն է լոնդոնցու համար, եթե նա իհարկե լավ եկամուտ ունի:

 

Կանանց գիտակները հազվադեպ են լավատես լինում:

 


Հոռետեսը՝ դա տղամարդն է, ով ապրում է լավատես կնոջ հետ:

 

Ամուսնությունը՝ դա հոր և մոր երկարամյա հերոսական աշխատանքն է՝ ուղղված իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելուն:

 


Շեքսպիրը վաղուց արդեն նկատել է, որ կնոջը պետք է մի ամուսին կիրակի օրվա, իսկ մյուսը շաբաթվա մնացած օրերի համար:

 

Ավելի հեշտ է ապրել կրքոտ, քան ձանձրալի կնոջ հետ: Ճիշտ է, առաջիններին երբեմն խեղդում են, բայց լքում են հազվադեպ:



Իսկ ինչո՞ւ կանանց միշտ պետք են այլ կանանց ամուսինները:
-Իսկ ինչո՞ւ ձիագողերը միշտ գերադասում են ընտելացված ձիերը վայրիներից
:

 

Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:


 

 

 

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page