top of page

ՓԱՍՏԵՐ ՀԱՅՏՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԿՅԱՆՔԻՑ

Հենրի Ֆորդը երբեք չի ունեցել վարորդական իրավունք:

                                                                         ***

Պլատոնը ոչ միայն փիլիսոփա է եղել,այլ նաեվ օլիմպիական չեմպիոն:Երկու անգամ հաղթել է պանկրատում{պանկրատ`բոնցքամարտի և մարտ առանց օրենքների միախառնված}:

                                                           ***


Գրքագետ Նիկոլայ Ալեքսանդրովիչ Ռուբակինը կարդացել է 250 հազար գիրք:

                                                                      ***


Ագաթա Քրիստին պառապել է դիսգրաֆիայով{Գրի խանգարումներն անվանում են դիսգրաֆիա}:Այսինքն նա երբեք չի գրել,իր բոլոր ստեղծագործությունները նա թելադրել է:

                             ***


Գերմանացի հանրահայտ կոմպոզիտոր Բրամսը սիրում էր մաքրել իր կոշիկները անձամբ:Նա վկայում էր,որ իր լավագույն ստեղծագործությունները ծնունդ են առել հենց այդ գործի ժամանակ:

                                                                              ***


Թոմաս Էդիսոնը էլեկտրական լամպը պատրաստելիս գրառումներ էր արել 40 000 թերթի վրա:

                               ***


Նորվեգիացի դրամատուրգ Հենրի Իբսենը,հարբելով,ոտնատակ եր տալիս և ճղում ձեռքը ընկած ամեն ինչը:Շատ դեպքերում ճղում էր,քիչ առաջ գրված ստեղծագործությունները:

                               ***

Կոլումբիացի հայտնի երգչուհի Շակիրաին 10 տարեկանում դուրս են հանել դպրոցի երաժշտական խմբակից:Դասատուին դուր չեր եկել նրա ձայնը:

                               ***


Վոլֆգանգ Ամադեյ Մոցարտը երաժշտություն էր հորինում բիլիարդ խաղալու ժամանակ:

                               ***


Անգլիայի թագավոր Չարլզ I-ը,իր մահապատժի ժամանակ երկու վերնաշապիկ է հագել:պատճառը այն էր,որ նա չէր ուզում ցրտից դողալ,քանի որ մարդիկ կմտածեին թե նա դողում է վախից:

                               ***


Սերգեյ Պրոկոֆեվը իր առաջին օպերան գրել է 9 տարեկան հասակում:

                               ***


Ջորջ Գորդոն Բայրոնը ուներ չորս սիրելի բադիկ:Նա նրանց իր հետ տանում էր ամենուր,նույնիսկ հավաքույթներին:

                               ***


Պաբլո Պիկասոն,երբ մրսում էր,այրում էր իր սեփական նկարները,և տաքանում այդ կրակով:

                               ***


Իր ամբողջ կյանքի ընդացքում Վինսենտ Վան  Գոգը վաճառել է ընդամենը մեկ նկար:

                               ***


Թոմաս Էդիսոնը ուներ մոտ 5 հազար թռչուն:

                               ***


Ռուս բալետի պարող`Վացլավ Նիժինսկին մեկ թռիչքի ժամանակ կարողանում էր ոտքերը խաչել տաս անգամ:

                               ***


Դմիտրի Մենդելեևը`քիմիական էլեմենտների մարբերական աղյուսակի հեղինակը,կարում էր ճամպրուկներ:Շատ հայտնի մարդիկ նրա պատվիրատուներն էին:Այդ իսկ պատճառով նրա շատ հարևաններ նրան գիտեին որպես ճամպրուկագործ,այլ ոչ թե որպես քիմիկոս:

                               ***


Լեոնարդոն չուներ ազգանուն:Դա Վինչի նշանակում է,Վինչի քաղաքից:Նրա իրական անունը

Leonardo Di ser Piero da Vinci –է,այսինքն Վինչի քաղաքի պարոն Պիերոի որդի Լեոնարդո:

                                                                             ***


Մի անգամ որսի ժամանակ,ամերիկայի 26-րդ պրեզիդենտ Թեոդոր Ռուզվելտը հրաժարվեց կրակել Մայր արջի և իր քոթոթի վրա.Դրանից հետո հայտնվեցին նոր խաղալիքներ,փափուկ արջուկները,որոնց անվանեցին Տեդդիի արջուկները: teddy bears{teddy-Թեոդոր անվան կրճատ և փաղաքշական ձևն է}:

                               ***


Հուլիոս Կեսարի ինքնագիրը գնահատվում է 2 միլիոն դոլար,բայց այն մինչ այսոր չի հայտնաբերվել:

                               ***


Ջոն Ռոկֆելերը իր կենդանության օրոք բաժանել է մոտ 500 միլիոն հենց այնպես:

                               ***


Անգլիացի գրող Սոմերսեթ Մոեմի վերջին խոսքերը եղել են-“մահանալը ձանձրալի զբաղմունք է,երբեք մի զբաղվեք դրանով ”:

                               ***


Ուինստոն Չերչիլը ծնվել է կանացի զուգարանում`երեկույթի ժամանակ:


                               ***


Գերմանացի հայտնի կոմպոզիտորՌոբերտ Շումանը կարողանում էր ապրել միմիայն այն բնակարանում,որը գտնվում էր երկրերդ կամ երերդ հարկում:Ավելի ներքև կամ վերև բացառվում էր:Ըստ նրա միայն այդ հարկում էր նրա մտքերը կենտրոնանում աշխատանքի վրա:


                               ***


Իսահակ Նյուտոնը կարողանում էր դասախոսություն կարդալ դատարկ լսարանի առջև:

 

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page