top of page
Միքելանջելո Անտոնիոնի(իտալ. Michelangelo Antonioni 29 սեպտեմբեր 1912 Ֆերրարա-30 հուլիս 2007 Հռոմ)-իտալացի նշանավոր կինոռեժիսոր և սցենարիստ,եվրոպական կլասիկ արտ հաուսի ներկայացուցիչ,որին անվանում են «օտարման և ոչ կոմունիկաբիլության պոետ»:Եթե նայել էքզիստենցիալ փիլիսոփայության տեսանկյունից,նրա ուշադրության կենտռոնում ժամանակակից հասարակության խնդիրներն են՝ հոգևոր մահը,էմոցիոնալ հոգնածությունը,մարդկանց միայնակությունը:
Կենսագրություն

Միքելանջելո Անտոնիոնին ծնվել է1912թվականի սեպտեմբերի 29-ին Էմիլիա-Ռոմանիա մարզի Ֆերրարա քաղաքում:Ավարտել է Բոլոնիայի տնտեսագիտության և առևտրի Բարձր դպրոցը:Այդ ընթացքում նա միաժամանակ զբաղվում էր նկարչությամբ,ինչպես նաև գրում քննադատական հոդվածներ տեղական թերթի համար:1939 թվականին Անտոնիոնին գնում է Հռոմ,համագործակցում «Cinema» և «Bianco e nero» ամսագրերի հետ՝ դառնալով նեոռեալիզմի տեսաբաներից մեկը,նաև կինոդպրոցում սովորում ռեժիսորական հմտություններ:1942 թվականին նա անցնում է փորձնական ժամկետ ֆրանսիացի Մարսել Կառնեի մոտ «Երեկոյան այցելուներ» ֆիլմի նկարահանումերի ժամանակ: Անտոնիոնիի ռեժիսորական դեբյուտը «Պո գետի մարդիկ» վավերագրական ֆիլմն էր,իսկ նրա առաջին խաղարկային ֆիլմը կոչվում է «Մի սիրո քրոնիկա»(1950թվական):Այնուհետև նա նկարում է ևս մի քանի ֆիլմ,որոնք նրան հաջողություն են բերում իր հայրենիքում՝ «Ընկերուհիներ»,«Ճիչ»,«Տիկինն առանց կամելիաների»:
Համաշխարհային ճանաչում ստացավ 1960-ականներին օտարման եռապատումից հետո:Այս տերմինով են միավորում «Արկած»,«Գիշեր» և «Խավարում» ֆիլմերը,որտեղ գլխավոր դերում է Անտոնիոնիի այդ ժամանակների մուսա Մոնիկա Վիտտին է:Այս ֆիլմերը նման են և՛ ոճային,և՛ թեմատիկ առումով. սև-սպիտակ պատկերում խաղարկվում է գեղեցիկ մարդկանց ճակատագիր (Մարչելլո Մաստրոիաննի,Ալեն Դելոն,Ժաննա Մորա,Լեա Մասսարի),որոնք ընդունակ չեն պահպանել երկարատև հարաբերություններ և փորձում են հասկանալ,թե ո՞րն է իրենց առաքելությոնն այս կյանքում:
Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակի արժանացած «Կարմիր անապատ» ֆիլմը(1964) իր իմաստով մոտ է այս երեք ֆիլմերին:Դա Անտոնիոնիի առաջին գունավոր նկարահանված ֆիլմն է:Գույների հետ աշխատանքին Անտոնիոնին շատ լուրջ էր վերաբերվում,նա բնապատկերները ներկայացնում է որպես բարդ ճարտարապետական գունագեղ կառուցվածք,որոնք հիշեցնում են Ֆերնան Լեժեի նկարները:Ցանկալի արդյունքի հասնելու համար նա նույնիսկ արհեստականորեն փոխում էր խոտածածկույթի,գետերի և ծառերի երանգը:Վերջին չորս ֆիլմերի համաշխարհային ճանաչումից հետո Անտոնիոնին համաձայնեց աշխատել անգլախոս երիտասարդ լսարանի համար:Իր հաջորդ ֆիլմը՝ «Բլոու ափ» նա նկարահանել է Մեծ Բրիտանիայում անգլախոս դերասանների հետ:Չնայած փիլիսոփայական խնդիրների ցրվածությանը՝ ֆիլմը հանրության կողմից ընդունվեց որպես դեդեկտիվ ժանրի հայտ:Այն արժանացել է Կաննի կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի:
Սկսած 1970 թվականից Անտոնիոնիի աշխատանքներում զարգանում են ինքնակենսագրական տարրերը,որոնք նույնիսկ իր ստեղծագործություններն ուսումնասիրող փորձագետները համարում էին թերություն:Անգլալեզու եռապատումը շարունակվում են «Zabriskie Point» (1970) և «Մասնագիտությունը՝ լրագրող» (1975) ֆիլմերը:«Zabriskie Point»-ը եղավ Անտոնիոնիի առաջին ֆիլմը,որը չընդունվեց հնդիսատեսի և կինոքննադատների կոզմից:
«Մշակութային հեղափոխության» բուռն շրջանում Անտոնիոնին մեկնում է Չինաստան,որպեսզի նկարահանի երեք ժամանոց վավերագրական ֆիլմ այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների մասին:Փորձելով հաղթահարել ստեղծագործական ճգնաժամը,նա նկարահանում է Ջեք Նիկոլսոնին վերջին 10 տարվա ընթացքում միակ լիամետրաժ «Մասնագիտությունը՝ լրագրող» գեղարվեստական ֆիլմում:Այժմ ֆիլմը համարվում է Անտոնիոնիի ստեղծագործությունների գագաթնակետը,նրա վերջին մեծ «ելույթը»,իսկ սկզբնական շրջանում այն մնաց ավելի աննկատ:
Անտոնիոնիին տրված չէր կրկնել 1960-ականների տրիումֆը:1985թվականին ռեժիսորը կաթված է ստանում,որից հետո համրանում է և մարմնի մի մասի անզգայությամբ ապրում մինչև կյանքի վերջը:Այնուամենայնիվ գերմանացի Վիմ Վենդերսի օգնությամբ հաջողվում է 1995թվականին նկարահանել «Ամպերից այն կողմ» վերջին լիամետրաժ ֆիլմը:Միքելանջելո Անտոնիոնին մահացել է 94 տարեկանում 2007 թվականի հուլիսի 7-ին,նույն օրը համաշխարհային կինոյի մեկ այլ խոշոր ներկայացուցիչ Ինգմար Բերգմանի հետ:

Անտոնիոնիի աշխարհընկալումը

Կինեմատոգրաֆիայի պատմության մեջ,Անտոնիոնին դասվում է Ալեն Րենեի կողքին:Այս որկու ռեժիսորները ստիպեցին ֆիլմերը որպես էսկապիզմ դիտող հանրությանը ուշադրությունը կենտրոնացնել ժամանակակից կյանքի անկանխատեսելիության և անվստահության վրա:Անտոնիոնին հերքում է կլասիկ պատմողական ֆիլմերի պայմանականությունները:Նրա ֆիլմերի հանդիսատեսը,դուրս գալով կինոթատրոնից,չի կարող վստահ լինել,որ հասկացել է ցուցադրված բոլոր իրադարձությունների իմաստը:
1960-ականների սկզբում Ումբերտո Էկոն որպես ժամանակակից ստեղծագործությամ էտալոն,օրինակ էր բերում «Արկած» ֆիլմը:Ինչպես գրում է Ռոլան Բարտը՝ «Անտոնիոնին հավասարակշռված կանգնում է ածելու եզրին,նա հանդիսատեսին չի բացահայտում իմաստներ,բայց միևնույն ժամանակ նաև չի ժխտում դրանց գոյությունը:Իր դասական ֆիլմերում Անտոնիոնին թողնում է սահման ազատ մեկնաբանությունների համար,նա ֆիլմում առկա իմաստների բացահայտման համար չի տալիս բանալի,քանի որ նրա համար օբյեկտիվ ճշմարտություն գոյություն չունի»:
Ջոնաթան Ռազենբաումը՝ խոսելով «Մասնագիտությունը՝ լրագրող» ֆիլմի մասին,ասում է.«Լրագրողի,ինչպես նաև ռեժիսորի խնդիրը հարցեր տալն է,այլ ոչ դրանց պատասխանելը:Այսպես կոչված օբյեկտիվ իրականության հարցում նա ագնոստիկ է:Ըստ էության,սա անրոշության կինեմատոգրաֆ է»:«Նոր վեպ» գրական շարժման հիմնադիրներից Ալեն Ռոբ-Գրիյեն Անտոնիոնիին համարում էր ամենաժամանակակից ռոժիսորը:Ըստ նրա՝ Հիչքոքի ֆիլմերում այն ամենի իմաստը,որ ցուցադրվում է էկրանին,անընդհատ հետաձգվում է և միայն ֆիլմի ավարտի պահին է ամեն ինչ բացահայտվում:Անտոնիոնիի մոտ ճիշտ հակառակն է,նրա կերպարները ոչինչ չեն թաքցնում,մենք ամեն ինչ շատ պարզ տեսնում ենք,բայց ֆիլմն անընդհատ ավելի խորհրդավոր է դառնում:Երբ հանդիսատեսը լքում է կինոդահլիճը,ֆիլմը բաց է մնում:Հենց դա է ժամանակակից արվեստի կարևորագույն բնութագիրը:

Ռեժիսորական  ոճը 

Անտոնիոնիի վեց ֆիլմ պարունակում է դետեկտիվ կամ թրիլլեր ժանրի տարրեր:Նրա համար դերասաններն ընդամենը խաղաքարեր էին,ինչպես ինքն էր ասում՝ «շարժվող տարածություններ»:Նրա ֆիլմերի հերոսները,որպես կանոն,պատկանում են միջինից բարձր խավի:Ռեժիսորն այդ հանգամանքը բացատրում է նրանով,որ եթե «տեղավորեր» նրանց պրոլետարական պայմաններում,սուղ նյութական վիճակը հանդիսատեսի կողմից կընդունվեր որպես հուզական-հոգեբանական խնդիրների պատճառ:
Նեոռեալիզմի սզբունքներն ընդլայնելով՝ Անտոնիոնին չէր ընդունում կադրում երաժշտություն օգտագործելու հանգամանքը,երևույթը համարելով հանդիսատեսի զգացմունքերը ղեկավարելու էժան միջոց:Ամերիկացի քննադատ Ջոնաթան Ռազենբաումը Անտոնիոնիի ֆիլմերի ամենագլխավոր արժանիքներից էր համարում,այսպես ասած,խլացվածությունը,երկխոսությունների երկրորդականությունը և դադարի բարձր արվեստը:Կերպարների և ձայների համադրությունը այս պարագայում ավելի շատ բան են ասում,քան խոսքերը:Անտոնիոնիի մոտ ֆիլմերի բովանդակության կարևոր մասը իր մեջ կրում է կինեմատոգրաֆիկ բնույթ:Մոնտաժային տեխնիկան և տեսախցիկի շարժը ռեժիսորի հիմնական գաղափարը ավելի լավ են հասանելի դարձնում ֆիլմը դիտողներին,քան հենց մեկնաբանությունը:Անտոնիոնիի՝ տարածության զգացողությունը բավականին պլաստիկ է՝ համարժեք ճարտարապետի կամ քանդակագործի աշխարհզգացողությանը:

Միքելանջելո Անտոնիոնի

Անրի Վերնոյ


 

Անրի Վերնոյ (ի ծնե՝ Աշոտ Մալաքյան, ֆրանսերեն՝ Henri Verneuil Հոկտեմբերի 151920 - Հունվարի 112002) ֆրանսահայ նշանավոր կինոբեմադրիչ։ Ծնվել է ՌոդոստոԹուրքիայում, այնուհետև ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Աշխատել է ֆրանսիացի նշանավոր կինոդերասանների հետ` Ժան ԳաբենԱլեն ԴելոնԺան Պոլ Բելմոնդո և այլոց։

Կրթությունը

Վեռնոյն ավարտել է Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյը, այնուհետև ստացել բարձրագույն կրթություն, դարձել լրագրող։ Ֆրանսիական մամուլում հոդվածաշար է տպագրել Հայկական հարցի, ռադիոհաղորդումներ վարել կինոյի մասին։ 1948 թ-ից աշխատել է կինոյում. եղել է ռեժիսորի ասիստենտ, ապա` բեմադրող ռեժիսոր, նկարահանել է շուրջ 20 կարճամետրաժ կինոնկարներ։

Կարիերան

1948 թ-ին նկարահանել է իր առաջին ֆիլմը՝ «Հայոց վշտի և ազատության երգիչը» (նվիրված է գրող Ավետիս Ահարոնյանին)։ Առաջին լիամետրաժ՝ «Սեղան մեռածների համար» (1951 թ., ըստ Մարսել Էմեի) կինոնկարով Վեռնոյը դասվել է Ֆրանսիայի լավագույն ռեժիսորների շարքը։ Նրա ֆիլմերում նկարահանվել են նշանավոր դերասաններ Ֆեռնանդելը, Ժան Գաբենը, Ժան-Պոլ Բելմոնդոն, Ալեն Դելոնը, Էնթոնի ՔուինըՀենրի ՖոնդանԻվ Մոնտանը և ուրիշներ։ Վեռնոյն ստեղծել է շուրջ 60 լիամետրաժ կինոնկարներ. լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952 թ.), «Կառնավալ» (1953 թ.), «Կովը և զինվորը» (1959 թ.), «Նախագահը» (1961 թ.), «Ճակատամարտ Սեն Սեբաստիանում» (1968 թ.), «Սարսափ քաղաքում» (1975 թ.), «Հազար միլիարդ դոլար» (1982 թ.) և այլն։

Վեռնոյը 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժին նվիրված «Քեզ համար, Հայաստան» երգի (տեքստը՝ Շառլ Ազնավուրի, երաժշտությունը՝ Տիրան Կառվարենցի) տեսահոլովակի ռեժիսորն է։ Հայկական թեմային անդրադարձել է վերջին երկու՝ «Մայրիկ» (ըստ իր «Մայրիկ» վեպի, նաև սցենարի հեղինակն է) և «Պարադի փողոց, տուն 588» (երկուսն էլ՝ 1991 թ.) կինոնկարներում, որտեղ ներկայացնում է իր ընտանիքի պատմությունը։

Վեռնոյն արժանացել է Գլխավոր («Հնգոտանի ոչխարը», 1954 թ., Լոկառնո), «Օսկար» («Այսպիսի տարբեր ճակատագրեր» ֆիլմի սցենարի համար, 1956 թ.), «Ոսկե արմավենու ճյուղ» («Հարյուր հազար դոլար արևի տակ», 1964 թ., Կանն), «Սեզար» (կինոյում ունեցած ներդրման համար, 1996 թ., Ֆրանսիա) մրցանակների։ Վեռնոյը Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ էր։

Վեռնոյը պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» I աստիճանի շքանշանով (1980 թ.)։

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page