top of page

Ֆեդերիկո Ֆելինի

 իտալացի ռեժիսոր և սցենարիստ։

Ֆեդերիկո Ֆելինին ծնվել է 1920թ. հունվարի 20-ին Ռիմինիում, Նրա ծնողները՝ Ուրբանո Ֆելինին և Իդա Բարբիանին, 1918 թ. ամուսնացան Հռոմում, որից հետո տեղափոխվեցին Ռեմինի, որտեղ հայրը սկսեց աշխատել որպես շրջիկ գործակալ։ Ֆեդերիկոյի ընտանիքում կային ևս երկու զավակներ՝ Ռիկարդոն և Մարիա Մադալենան։ Ֆեդերիկոն մանուկ հասակում սիրում էր ներկայացումներ կազմակերպել. դիմակներ էր պատրաստում, տիկնիկներ նկարազարդում, կոստյումներ կարում։ Մեծ տպավորություն նրա վրա գործեց հյուրախաղի եկած կրկեսը։ Ֆելինին ստացել է դասական կրթություն՝ ավարտելով Ֆաոյի վանական դպրոցը։ 1937թ. նա տեղափոխվեց Ֆլորենցիա, որտեղ սովորում էր որպես լրահաղորդ և գումար վաստակում իր բարեկամ Դեմոս Բոնինիի «Ֆեբո» ձեռնարկությունում՝ աշխատելով որպես ծաղրանկարիչ։ 1938թ. Ֆելինին եկավ Հռոմ։ Ապրում էր կայարանից ոչ հեռու՝ կահավորված սենյակում՝ հարևան լինելով չինացի առևտրականներին, գողերին և մարմնավաճառներին։ Իր նիհարության համար Ֆելինին ստացավ «Գանդի» մականունը։ Այդ ժամանակ նա գումար էր վաստակում՝ նկարելով ամսագրերի և թերթերի համար նկարներ, տեքստեր գրելով վարյետեի (թեթև ժանրի թատրոն), գովազդի և ոչ մեծ ռադիոբեմադրությունների համար: 1938-1942թթ. Ֆելինին հրատարակվում է «Մարկ Ավրելի» կատակերգական ամսագրում, որը հայտնի էր իր հակաֆաշիզմով։ Նախքան նրա՝ սցենարներ գրել սկսելը լույս էին տեսել նրա մոտ յոթ հարյուր ստեղծագործություններ: Բանակում ծառայելուց խուսափելու համար նա ստիպված էր հիվանդություններ ձևացնել։ 1943թՀռոմի ռադիոներից մեկով հնչում էին Ֆեդերիկո Ֆելինի կողմից գրված հետաքրքրական հաղորդումներ Չիկո և Պոլինա սիրահարվածների կյանքի մասին։ Շուտով Ֆելինիին առաջարկեցին ցուցադրել այդ պատմությունները էկրանի վրա, և նա իր վրա վերցրեց բեմադրությունը։ Դերակատարներից մեկը հմայիչ Ջուլիետա Մազինան էր: Նա դարձավ Ֆեդերիկո Ֆելինիի միակ կինը։ Վերջինս համարում էր նրան իր ներշնչանքի գլխավոր աղբյուրը։ Հարսանիքից մի քանի շաբաթ հետո Ջուլիետան հղիացավ, բայց հանկարծակի վայր ընկնելուց վիժում տեղի ունեցավ։ 1945թ. մարտին Ֆելինին տղա ունեցավ, որին անվանեցին հոր պատվին։ Բայց փոքրիկ Ֆեդերիկոն շատ թույլ էր և ծննդից երկու շաբաթ հետո մահացավ։ Ֆելինիների ընտանիքը այլևս երեխա չունեցավ։

Երբ Հռոմ մտան սովետական զորքերը, Ֆելինին իր ընկերոջ հետ փոքրիկ կրպակում զբաղվում էր հաղթանակողների զավեշտների առևտրով։ Մի անգամ նրանց մոտ մտավ Ռոբերտո Ռոսելինին։ Նա պատրաստվում էր կարճամետրաժ ֆիլմ նկարահանել հռոմեացի քահանայի՝ դոն Մորոզինիի մասին, որը գնդակահարվել էր գերմանացիների կողմից։ Ֆելինին ընդարձակեց թեման և Սերջո Ամիդեիի ու Ռոբերտո Ռոսելինիի հետ գրեց «Հռոմը բաց քաղաք է» (Rome, Open City) ֆիլմի սցենարը։ Այն մեծ հաջողություն ունեցավ։ Ֆիլմը հիմք դրեց նեոռեալիզմին։ Ֆեդերիկոն դարձավ հանրահայտ սցենարիստ։ Նա գրեց ևս մի քանի սցենարներ, որոնցից է Ռոբերտո Ռոսելինիի «Փայզա» (Paisan) ֆիլմի սցենարը։ Նաև Ֆելինին 1948թ. նկարահանվեց Ռոբերտո Ռոսելինիի «Սեր» (L'amore) կինոնկարում։ 1950թ. Ֆելինին Ալբերտո Լատուադայի հետ բեմադրում է իր առաջին ֆիլմը՝ «Վարյետեի լույսերը» (Variety Lights)։ 1952թ. գրեց նոր ֆիլմի՝ «Սպիտակ շեյխ» (The White Sheik) սցենարը, որի ռեժիսորը պետք է լիներ Անտոնիոնին, բայց վերջինս հրաժարվեց նկարահանել այդ սցենարով։ Այդ պատճառով Ֆելինին ֆիլմն ինքը նկարահանեց։ Այս ֆիլմը հաջողություն չունեցավ, բայց հաջորդ երկուսը՝ «Մամայի բալիկները» (I Vitelloni) և «Սերը քաղաքում» (Love in the City), հասարակության և քննադատների կողմից ավելի ջերմ ընդունվեցին։ «I Vitelloni» ֆիլմը Վենետիկի կինոփառատոնի ժամանակ 1953թ. ստացավ «Արծաթե առյուծ» մրցանակը։

Ֆիլմի հերոսները շրջիկ կրկեսի արտիստներն են` մռայլ, կոպիտ Ձամպանոն և զգայուն ու մի քիչ խենթ աղջիկ Ջելսոմինան:

Ֆիլմը պատմում է նրանց փոխհարաբերությունների մասին` հետաքրքիր տեսանկյունից նկարագրելով մարդկային զգացմունքները:Ջելսոմինայի դերում խաղացել է Ֆելինի կինը`Ջուլիետա Մազինան:

1953 թվականին հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի «Ճանապարհը», որը նոր որակ, նոր մակար-
դակ էր հաստատում համաշխարհային կինոլեզվում:Մի պարզ ու հուզիչ պատմություն, որը կինոյի առարկայական լեզվով պատկերեցմի մարդուց դեպի մյուսն ընկած ճանապարհը... Եվ այսպես, մանկահասակ,եթերայինՋելսոմինային (Ջուլիետա Մազինա) տվել էին շրջիկ կրկեսի «արտիստ»` բիրտու
կոպիտ Ձամպանոյին (Էնթնի Քուին), որ ասես երբեք երեխա չէր եղել: Երկուհոգի, որ ո՛չ միասին կարող էին լինել և ո՛չ էլ` մեկն առանց մյուսի, թափառումէին Իտալիայի ճանապարհներով, ներկայացումներով հաց վաստակում: Ու միօր հայտնվում է տխուր ծաղրածու լարախաղաց Մատոն (ՌիչարդԲեյզհարթ)` Ջելսոմինայի դաշնակիցը, ասես անկշռությունից արարված, է՛լ ավելի օդեղեն մի արարածև Ձամպանոյի ճիշտ հակապատկերը: Այնուամենայնիվ, հենց նա է ըմբռնում,որ Ջելսոմինայի առաքելությունը Ձամպանոյի հետ լինելն ու մնալն է:Բայց Ձամպանոն ի վիճակի չէ նման բաներ կասկածել... Բախումը հանգուցալուծվումէ «ուժեղի» տված «մի մուշտիով»: Թեև իր կողակիցը մտադիր չէր սպանել, այլ«ընդամենն ուզում էր դաս տալ», Ջելսոմինայի ուժերից վեր է կյանքը շարունակելայնպես,կարծես թե ոչինչ չի եղել, ու հիվանդանում է: Իսկ Ձամպանոն այլևսսպասել չի կարող. հոգատարութ-
յան մի քանի ժեստից հետո հեռանում է: Հինգտարի անց, ներկայացում տալու նպատակով, Ձամպանոն նորից է հայտնվում այդկողմերում, և մի երիտասարդ կնոջ կատարմամբ լսելով Ջելսոմինայի երգը,իմանում է, որ վերջինը մահացել է: Հանկարծ նրա հետ կատարվում է անսպասելի,կարծես անհասկանալի մի բան. Ձամպանոն տեղը չի գտնում, կռիվ է սարքում գինետանը,գոռալով, որ իրեն ոչ ոք
հարկավոր չէ, բարձրացնում է ահռելի, ծանր տակառնու նետում... Վերջապես, մութ, սև գիշերով իր«տեղը» գտնում է մռայլ ծովի ափին,հեկեկում է, երեխայի պես լաց լինում ու ոռնում գազանի նման,միաժամանակ:Կինոխցիկը հետընթաց, աստիճանաբար հեռանում է` թողնելով նրան փոթորկվող խա-վարի մեջ:

Ֆելինի-ռեժիսորը, իր հերոսի ահեղ, մկանուտ կերպարանքում հմտորեն թաքցնելով մարդկային արժեհամակարգիցզուրկ և այդ իսկ պատճառով դժբախտ արարածի փխրունությունը, Ջելսոմինայի հետ փոխհարաբերությունների դիալեկտիկայի քայլ առ քայլ պատկերումով ցույց տվեց ուժերի մի այնպիսի հարաբերակցություն, որ մինչ այդ կինոյում տեսնված չէր: Ո՛վ էր ում ոչնչացնում: Արդյոք թույլ, անպաշտպանՋելսոմինան չէր իր բարությամբ ու ներդաշնակությամբ անընդմեջ «գրոհում» ողորմելի «նախամարդու» վրա: Միամիտ, խենթակերպ այս հերոսուհու թվացյալ թերարժեքության շղարշի տակ թաքցված կատարելությունը, «արատի, ծիծաղելիության» հասնող բացարձակ բարությունը նրա հաղթաթղթերն
էին, ու դրանք արտասուք կորզեցին Ձամպանոյի ժլատ աչքերից: Պետք է ասել` նրա այդ լացը գերադասելի է կինոաշխարհի բազում «ինտելեկտուալ խաղերից»: Ֆելինին, տեսանելի դարձնելով, էկրանին պրոյեկտելով երկու տարաբևեռ հոգիների միջև տեղի ունեցածը, հանգեց պատճառաբանված
ցնցող ֆինալի:

 

         «Ճանապարհ»

 

Մրցանակներ

1957 թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ Դինո դե Լաուրենտիս և Կառլո Պոնտի

1957 թ. նոմինացիա «Օսկար» լավագույն սցենար Ֆեդերիկո Ֆելինի և Տուլիո Պինելի
1954 թ. Վենետիկի կինոփառատոն մրցանակ «Արծաթե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի
1954 թ. Վենետիկի կինոփառատոն նոմինացիա «Ոսկե առյուծ» Ֆեդերիկո Ֆելինի


 

   Կաբիրիայի գիշերները

Մրցանակներ

1958 թ. մրցանակ «Օսկար» լավագույն օտարալեզու ֆիլմ
1957 թ. նոմինացիա 
Կաննի կինոփառատոն «Ոսկե արմավենու ճյուղ» Ֆեդերիկո Ֆելինի
1957 թ. David di Donatello լավագույն ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինի

 

 

 

 

 

 

 

 

 

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page