top of page

Ալֆրեդ Հիչքոք

Սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ալֆրեդ Ջոզեֆ Հիչքոքը ծնվել է 1899 թ.-ի օգոստոսի 13-ին Լոնդոնում և մահացել 1980-ի ապրիլի 29-ին Լոս Անջելեսում: Մինչև 1929 թվականը Հիչքոքը աշխատել է Մեծ Բրիտանիայում, այնուհետև՝ ԱՄՆ-ում: Նա նկարահանել է թրիլլեր և սասփենս ոճի ֆիլմեր և համարվում է դասական այդ ոճի ֆիլմերի պատմության մեջ:

 

Հիչքոքը կարողանում էր իր ֆիլմերում վարպետորեն ստեղծել տագնապային անորոշության և լարված սպասումի մթնոլորտ կինոդիտողի համար: Կյանքի վերջում Ամերիկյան կինոակադեմիայի կողմից ստացել է պատվո մրցանակ, իսկ Անգլիայի թագուհի Էլիզաբեթ II-ը նրան տվել է ասպետի կոչում:

Ալֆրեդ Հիչքոքը ծնվել է 1899 թվականի օգոստոսի 12-ին Լոնդոնում: Նրա հայրը նպարավաճառ էր: Հիչքոքն իր ամբողջ կյանքի ընթացքում ոչ մի անգամ չի նստել մեքենայի ղեկին և վախեցել է ոստիկաններից: Դա հետևանք էր այն բանի, որ մանուկ հասակում նրան մի քանի ժամով փակել էին ոստիկանության առանձին խցում:

 

Նա սովորել է Լոնդոնի համալսարանում որպես ինժեներ, իսկ 1920 թվականից աշխատել է կինոստուդիայում: Սկզբում նա քարտեր էր նկարում դերասանների անունով ֆիլմի տիտրերի համար, հետո սկսեց սցենարներ գրել և աշխատել որպես ռեժիսորի օգնական: 1926 թվականին նկարանել է իր առաջին ֆիլմը` «Վարձով բնակվողը», որը թրիլլեր էր: Բրիտանական առաջին ձայնային ֆիլմի հեղինակը Ալֆրեդ Հիչքոքն է` «Շանտաժ» (1929), որն ի դեպ հաջողություն ունեցավ կինովարձույթում:

 

1926 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ կինոմոնտաժող Ալմա Ռեվիլի հետ, ում հետ ծանոթացել էր 1923 թվականին «Կինը կնոջը» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 1928 թվականի նրանք ունեցան մեկ աղջիկ` Պատրիսիա Հիչքոք, ով հետագայում դարձավ դերասանուհի:

 

Հիչքոքի ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից է ֆիլմում ձայնի աշխատանքը. նա օգտագործում էր անսպասելի ձայնային էֆեկտներ կարևոր տեսարաններն առավել տպավորիչ դարձնելու համար: Նույն նպատակին էր ծառայեցնում նաև երաժշտությունը, որ իր ֆիլմերի համար հիմնականում գրում էր Բերնարդ Հերմանը: Հիչքոքի հերոսները հիմնականում մարդիկ էին, ովքեր հայտնվել են իրադարձությունների թակարդում: Ֆիլմերի սյուժեները կարելի է բաժանել 3 հիմնական մասի:

 

Հիչքոքը սիրում էր երևալ իր ֆիլմերում էպիզոդիկ դերերով և նկարահանվել է իր վերջին շրջանի գրեթե բոլոր ֆիլմերում: Իր ամբողջ կյանքի ընթացքում՝ հատկապես վերջին տարիներին, Հիչքոքը սիրում էր իրեն պարուրել խորհրդավոր, առեղծվածային մթնոլորտով:

 

(1932, Փարիզ, Ֆրանսիա - 1984, Նյոյի-սյուր-Սեն, Օ-դը-Սեն, Ֆրանսիա)Ազդեցիկ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, կինոգետ, ֆրանսիական ՙնոր ալիքի՚ հիմնադիրներից: Մոտ քառորդ դար տևած իր կինոկարիերայով նա մնում է ֆրանսիական կինոարտադրության խորհրդանշական դեմքերից մեկը, որը նկարահանել է ավելի քան 25 ֆիլմ: Տրյուֆոյի ՙ400 հարված՚-ը դարձավ ՙնոր ալիքի՚  վճռորոշ գործերից:

 

Ֆիլմացանկ
Այց (1955, կ/մ), Ստահակները (1957, կ/մ), 400 հարված  (1959), Կրակե'ք դաշնակահարի վրա  (1960),  Ջրի պատմություն (1961, համառեժ.` Ժան-Լյուկ Գոդար, կ/մ), Անբանը (1961, համառեժ.` Կլոդ դը Ժիվրե, կ/մ), Ժյուլը և Ջիմը (1961), Սերը 20 տարեկանում (ՙԱնտուանը և Կոլետը՚ նովելը, 1962), Նորբ մաշկ  (1964), 451 աստիճան` ըստ Ֆարենհայթի (1966), Նորահարսը սևազգեստ էր (1967), Գողացված համբույրներ (1968), «Միսիսիպի»՚ ջրահարսը (1969), Վայրի երեխան  (1970), Ընտանեկան հարկ  (1970), Երկու անգլուհիները և մայրցամաքը (1971), Ինձ նման գեղեցիկ աղջիկը (1972), Ամերիկյան գիշեր (1973), Ադել Հ.-ի պատմությունը  (1975), Գրպանի փող (1976),  Տղամարդը, որ սիրում էր կանանց  (1977), Կանաչ սենյակը (1978), Խուսափուկ սեր  (1979), Մետրոյի վերջին գնացքը (1980), Հարևանուհին (1981), Ուրախ կիրակի (1983):

Ֆրանսուա Տրյուֆո 

Սարգիս Հովսեփի Փարաջանյան (վրացերեն՝ სერგეი (სერგო) ფარაჯანოვი) (Հունվար 91924ԹբիլիսիՎրաստան ― Հուլիս 211990ԵրևանՀայաստան), 20-րդ դարի խոշորագույն [1] հայ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ (1990), Ուկրաինայի ժողովրդական արտիստ (1990)։

Ծնվել է ԹբիլիսիումՎրաստան։ Ազգությամբ հայ Փարաջանովի թողած ժառանգության մեջ ամենավառ կերպով ներկայացված է Կովկասի բազմազանությունը։

Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո 1945 թ ընդունվում է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ, որտեղ դասավանդում էին Ալեքսանդր Դովժենկոն, Միխայիլ Ռոմը և ուրիշներ։

Նրա առաջին կարևոր կինոնկարը «Մոռացված նախնիների ստվերները»-ն է (1964), որը պատմում է գուցուլ Իվանի կյանքի մասին։ Ազգային հանդերձանքների առատության, հետաքրքիր ու նորարական և գյուղական կյանքի տարօրինակ ներկայացման շնորհիվ ֆիլմը բազմաթիվ միջազգային մրցանակներ է ստացել և Փարաջանովին հռչակ բերել։

Փարաջանովի գլուխգործոց կարելի է համարել «Նռան գույնը» (1969), որը պատմում է թիֆլիսահայ աշուղ Սայաթ-Նովայի կյանքի մասին, պատմական կոլորիտային Կովկասի ֆոնի վրա։ Երկու լիամետրաժ ֆիլմերն էլ ենթարկվել են խորհրդային գրաքննությանը։ Կառավարությունը փոխում է իր վերաբերմունքը Փարաջանովի հանդեպ և 1973 թվականի դեկտեմբերի 17-ին 5 տարի ազատազրկմամբ բանտարկում՝ մեղադրելով արվամոլության մեջ։ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2)։ Փարաջանովի ազատազրկմանը բազմաթիվ հայտնի մարդիկ՝ արվեստագետներ, գրողներ և ռեժիսորներ արձագանքեցին։ Եվ չնայած դրան, նրան միայն 4 տարի անց ազատեցին ֆրանսիացի սյուրռեալիստ Լուի Արագոնի միջամտությամբ։

Երկար տարիներ, Թբիլիսիում ապրելու ժամանակ, Փարաջանովին արգելել էին ֆիլմեր նկարահանել, սակայն 80-ական թթ նրան թույլատրեցին նկարել «Սուրամի ամրոցի լեգենդը» (1984), «Աշուղ ղարիբը», որոնք նրա վաղ ժամանակների աշխատանքների բազմագունության արձագանքն է։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում ամբողջությամբ օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով։ Վերջին Գարուն»(1992) վավերագրական ֆիլմում։

Փարաջանովը մահացել է քաղցկեղից`1990 թվականի հուլիսին Երևանում։ 2010 թ Հոլիվուդում ստեղծվեց Պառաջանով-Վարդանով Ինստիտուտը (Parajanov-Vartanov Institute) այս վարպետների ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:

Հենրիկ Սուրենի Մալյանը ծնվել է 1925 թ. Թելավիում (Վրաստան): Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը` պրոֆեսոր Լևոն Քալանթարի ղեկավարությամբ: Դեռևս ուսանելու տարիներին բեմադրում է Օստրովսկու <<Եկամտաբեր պաշտոն>> դիպլոմային աշխատանքը` թատրոնի հետ կապելով իր ձգտումները: Սակայն Մալյանի տարերքը կինոն էր: Որոշ ժամանակ Արտաշատի ու Կիրովականի թատրոններում աշխատելուց հետո, 1954 թ. աշխատում է <<Հայֆիլմում>> որպես ռեժիսորի օգնական և ապա որպես ռեժիսոր մասնակցում է մի քանի ֆիլմերի նկարահանմանը:

 

 


 

Մալյանի առաջին ֆիլմերը հիմնականում քնարակատակերգական են՝ «Նվագախմբի տղաները» (1960 թ., Հենրիկ Մարգարյանի հետ), «Ճանապարհ դեպի կրկես» (1963 թ., Լևոն Իսահակյանի հետ, նվիրված է հանրաճանաչ ծաղրածու Լեոնիդ Ենգիբարյանին), «Մսյո Ժակը և ուրիշները» (1964 թ.): Նրա լավագույն ֆիլմերից «Եռանկյունին» (1967 թ.) շրջադարձային էր ազգային նոր՝ բանաստեղծական կինոարվեստի ստեղծման համար: Այս կինոնկարում իշխում են անմիջականությունը, գեղարվեստական հզոր խոսքը, ռեժիսորական նուրբ ճաշակը: 

Մալյանը, «Մենք ենք, մեր սարերը» (1969 թ.), «Հայրիկ» (1972 թ.), «Նահապետ» (1977 թ.), «Կտոր մը երկինք» (ըստ Վահան Թոթովենցի, 1980 թ.) և այլ կինոնկարների համար ընտրելով ոչ ծավալուն սյուժեներ, հասել է իմաստային ու հոգեբանական խոր ընդհանրացումների: Իր հերոսների ճակատագրերը, խոհերն ու ապրումները շաղկապել է ժամանակակից խոշոր իրադարձություններին, սոցիալ-տնտեսական խմորումներին: 

«Նահապետ» ֆիլմն առանձնանում է գունեղ կինոլեզվով: Նա հոգեբանական ճշմարտացիությամբ է կերտել Մեծ եղեռնի սարսափելի արհավիրքներից փրկված հայի կերպարը: 

Մալյանի կինոնկարների մեծ մասի երաժշտությունը գրել է Տիգրան Մանսուրյանը:

1980 թ-ին Հայֆիլմ կինոստուդիային կից ստեղծել է կինոդերասանի թատրոն-ստուդիան, ղեկավարել մինչև 1988 թ. (նույն թվականին կոչվել է Հենրիկ Մալյանի անունով): Գրել է «Երկխոսություն երրորդի համար» (1997 թ.) գիրքը:

Մալյանն արժանացել է ՀԽՍՀ Պետական մրցանակի (1975 թ.):

  • c-facebook

©  Borya Khachatryan

bottom of page