



Չարլի Չապլին
Չարլի Չապլինը ծնվել է 1889 թ.-ի ապրիլի 16-ին Լոնդոնում` դերասանների ընտանիքում։ Նրա հոր` Չարլզ Սպենսեր Չապլինի բեմական կարիերան ողբերգական ավարտ է ունեցել։ Կորցնելով ձայնը` նա սկսել է խմել` մահանալով 1894 թվականին։ Չապլինի մայրը` Հաննա Չապլինը, ամուսնու մահից անմիջապես հետո ծանր հիվանդացել է և 1896 թվականին խելագարվել։
Չարլին առաջին անգամ բեմում ելույթ է ունեցել հինգ տարեկան հասակում։ Արդեն 9 տարեկանում նա ընդունվել է «Ութ լանկաշիրյան տղաներ» պարային խումբ։ 14 տարեկանում Չապլինը մշտական աշխատանք է ստացել թատրոնում` կատարելով «Շերլոկ Հոմս» պիեսում Բիլլի դերը։ 16 տարեկանից Չապլինը սկսել է ջութակ նվագել` օրվա ընթացքում վարժվելով 4-16 ժամ և ուսանելով իր ծանոթներից մեկի` թատերական խմբավարի մոտ։ 1912 թ. բնակություն է հաստատում ԱՄՆ-ում` սկսելով նկարահանվել կարժամետրաժ ֆիլմերում։
Չապլինը մահացել է 1977 թ. դեկտեմբերի 25-ին Շվեյցարիա Վեվ քաղաքի իր տանը և թաղվել է տեղի գերեզմանատանը։ Շվեյցարիայում Ժնևի լճի ափին նրա հիշատակին արձան է կանգնեցվել։
1978 թ. մարտի 1-ին Չապլինի աճյունը դագաղով գողացվել է գումար ստանալւ նպատակով[1]։ Ոստիկանությանը սակայն հաջողվել է ձերբակալել հանցագործներին, և 1978 թ. մայիսի 17-ին նրան վերահուղարկավորել են մոտ 1.8 մ հաստությամբ բետոնի շերտի տակ, հետագայում նման դեպքերից խուսափելու համար։
Չապլինը 4 անգամ ամուսնացած է եղել և ունեցել է 12 երեխա։
Ֆիլմերը
-
1914 — Թիլլիի ընդհատված սիրավեպը (Tillie’s Punctured Romance, այլ անուններ` For the Love of Tillie / Marie’s Millions / Tillie’s Big Romance / Tillie’s Nightmare; համարվում է պատմության մեջ առաջին լիամետրաժ կինոկատակերգությունը)
-
1921 — Փոքրիկը (The Kid; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
-
1923 — Փարիզուհին (A Woman of Paris; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
-
1925 — Ոսկու տենդ (The Gold Rush; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
-
1926 — Ծովի կինը (A Woman of the Sea; պրոդյուսեր)
-
1928 — Կրկես (The Circus; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր)
-
1928 — Արվեստի մարդիկ (Show People; դերասան)
-
1931 — Մեծ քաղաքի լույսերը (City Lights; այլ անվանումը` City Lights։ A Comedy Romance in Pantomime; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակը, դերասան, մոնտաժոր, կոմպոզիտոր)
-
1936 — Նոր ժամանակներ (Modern Times; այլ անվանումը` The Masses; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
-
1940 — Մեծ բռնապետը (The Great Dictator; այլ անվանում` The Dictator; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
-
1947 — Մըսյե Վերդու (Monsieur Verdoux; այլ անվանում` A Comedy of Murders / The Ladykiller; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
-
1952 — Բեմի լուսերը (Limelight; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
-
1957 — Արքա Նյու-Յորքում (A King in New York; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)
-
1967 — Կոմսուհին Հոնկոնգից (A Countess From Hong Kong; պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարի հեղինակ, դերասան, կոմպոզիտոր)

Ֆրենկ Կապրա
Ֆրենկ Կապրա (անգլ.՝ Frank Capra , Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրա, Ֆրենկ Ռասսել Կապրա, մայիսի 18, 1897 - սեպտեմբերի 3, 1991), ծագումով իտալացի ամերիկացի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Օսկարի եռակի դափնեկիր(1935, 1937, 1939)։
Կենսագրություն
Ֆրանչեսկո Ռոսարիո Կապրան ծնվել է Սիցիլիայում։ Նրանց բազմաերեխա ընտանիքը ԱՄՆ է տեղափոխվել 1903 թվականին և հաստատվել է Լոս Անջելեսում։ 1918 թվականին ավարտում է հեղինակավոր Տրուպպի համալսարանը (հետագայում Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ) ճարտարագետ-մեխանիկի որակավորմամբ, նույն թվականի զորակոչվել է ԱՄՆ-ի բանակ, հիվանդացել է ծանր հիվանդությամբ և զորացրվել է հիվանդության պատճառով։ 1920 թվականից ԱՄՆ-ի քաղաքացի է Ֆրենկ Ռասսել Կապրա անուն ազգանունով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատում էր ԱՄՆ-ի քարոզչության օգտին և հանդես է եկել 8 փաստագրական ֆիլմերում։ 1944 թվականին վերադառնում է իր սիրած կատակերգության ժանրին, նկարահանելով «Մկնդեղ և հին ժանյակ» ֆիլմը Քերի Գրանտ գլխավոր դերակատարմամբ։ Իսկ 1946 թվականին նկարահում է իր թերևս ամենահայտնի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը, այն գլխավորում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հրապարակված ամենաոգեշնչող ֆիլմերի ցանկը։ Ֆիլմը մինչ օրս համարվում է ամերիկացիների ամենասիրված ֆիլմերից մեկը և Սուրբ Ծննդյան տոներին ցուցադրվում է ԱՄՆ-ի առաջատար հեռուստալիքներով։ Ֆրենկ Կապրան աշխատել է մինչև 1961 թվականը։ Երկու անգամ ամուսնացած է եղել, ունի 4 երեխա։
Ստեղծագործություն
1926 թվականից սկսած նկարահանել է կոմեդիկ կարճամետրաժ ֆիլմեր, աշխատելով սցենարիստ Ռոբերտ Ռիսկինի հետ, ում հետ գործընկեր էր մինչև 1940 թվականը, դրանից հետո նրան փոխարինեց Սիդնի Բակմանը։ 1933 թվականին սկսել է «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» ֆիլմի նկարահանումները և ավարտել ֆիլմը 1934 թվականին։ Հենց այս ֆիլմը Ֆրենկ Կապրային ճանաչում բերեց և առաջին Օսկարը լավագույն ռեժիսորանվանակարգում։ Շատ դերասաններ տարբեր պատճառներով հրաժարվեցին նկարահանվել ֆիլմում, արդյուքում գլխավոր դերերը բաժին հասան Կլարկ Գեյբլին ու Կլոդետ Կոլբերին, ովքեր Օսկար ստացավ լավագույն դերասան և դերասանուհի անվանակարգերում։ Ֆիլմը ստացավ ընդհանուր թվով 5 Օսկար (լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի և լավագույն հարմարեցված սցենար անվանակարգերում)։ Դրան հաջորդեցին «Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Դիմավորեք անհայտին», «Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք», «Քո հետ չես տանի» նույնպես հաջողված ֆիլմերը։ Կապրայի ֆիլմերում են նկարահանվել և և ճանաչում ձեռք բերել այդ ժամանակների ամերիկյան շատ դերասաններ` Ջեյմս Ստյուարտ, Բարբարա Սթենվիկ, Գերի Կուպեր, Քերի Գրանտ և այլոք։ 1937 թվականին նկարահանում է «Կորած հորիզոն» 6 ժամանոց ֆանտաստիկ ֆիլմը, որը սակայն հետագայում շատ փոփոխությունների է ենթարկվում, կրճատվելով մի քանի ժամով։
Ամերիկյան շատ հայտնի ռեժիսորներ ոգեշնչված են եղել նրա տարբեր ֆիլմերից ու նրա ոճից։
-
Ֆրենկ Կապրայի ֆիլմերը ընդհանուր թվով 14 «Օսկար» են ստացել տարբեր անվակարգերում, ինչպես նաև բազմաթիվ այլ հեղինակավոր կինոմրցանակներ։
-
«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասան, լավագույն դերասանուհի լավագույն հարմարեցված սցենար
-
«Միստեր Դիդսը տեղափոխվում է քաղաք» - լավագույն ռեժիսոր
-
«Կորած հորիզոն» - լավագույն մոնտաժ, լավագույն դիզայն
-
«Քո հետ չես տանի» - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր
-
«Միստեր Սմիթը գնում է Վաշինգտոն» - լավագույն օրիգինալ սցենար
-
«Պատերազմի նախերգանք» - լավագույն վավերագրական ֆիլմ
-
«Փեսացուն վերադառնում է» - լավագույն երգ
-
«Ծակ գլխի մեջ» - լավագույն երգ
-
-
Նա 3 «Օսկար» է ստացել լավագույն ռեժիսոր անվակարգում (նրանից շատ ստացել է միայն Ջոն Ֆորդը)։
-
Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմերի ցանկում առկա է նրա 3 ֆիլմ`
-
«Այս հրաշալի կյանքը» - 11-րդ տեղ (1998 թ. ցանկ), 20-րդ տեղ (2007 թ. ցանկ)
-
«Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 29-րդ տեղ (1998 թ. ցանկ), 26-րդ տեղ (2007 թ. ցանկ)
-
«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 35-րդ տեղ (1998 թ. ցանկ), 46-րդ տեղ (2007 թ. ցանկ)
-
-
Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում տեղ են գտել «Այս հրաշալի կյանքը»ը (որպես լավագուն ֆանտաստիկա) և «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» (որպես ռոմանտիկ կատակերգություն)
-
250 լավագույն ֆիլմեր (ըստ IMDb վարկածի) ցանկում (2011 թ. սեպտեմբերի 5-ի դրությամբ) առկա է նրա 3 ֆիլմ
-
«Այս հրաշալի կյանքը» - 28-րդ տեղ
-
«Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն» - 102-րդ տեղ
-
«Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը» - 141-րդ տեղ
-
-
1945 թվականին ստացել է շքանշան ծառայության համար
-
1981 թվականին ստացել է Միդլթաունի (Կոնեկտիկուտ) Ուեսլի համալսարանի պատվավոր կոչում
-
1986 թվականին ստացել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արվեստի շքանշան
Սթենլի Կուբրիկ
Սթենլի Կուբրիկ (անգլ.՝ Stanley Kubrick, 1928 հուլիսի 26 – 1999 մարտի 7), ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր։ Նրա նկարահանած գրեթե բոլոր ֆիլմերը դարձել են կուլտային։
Մանկությունը
Ծնվել է Նյու Յորքում, հրեա ընտանիքում։ Հայրը` Հակոբը, եկել եր Արևելյան Գալիցիայից և աշխատել, որպես վիրաբույժ։ Մայրը` Գերտրուդան, տնային տնտեսուհի էր։ Սթենլին մանուկ ժամանակ ապրել է Բրոնքսում, Քլինթոն պողոտայի 2160 բնակարանում։
Սթենլիի հայրը տասներկու տարեկանում նրան սովորեցրել էր շախմատ խաղալ, ինչը և մնաց նրա տարերքը կյանքի ողջ ընթացքում։ Տասներեք տարեկանից նա ուներ լուսանկարչական ապարատ և այդ ժամանակից սկսած նա ունեցավ ևս մեկ հետաքրքիր զբաղմունք` լուսանկարչությունը։ Պատանի տարիքում Կուբրիկին հետաքրքրում էր ջազը և նա նույնիսկ փորձել էր սկսել իր կարիերան որպես թմբկահար։
1948 թվականի մայիսի 29-ին (Look ամսագրում աշխատելու տարիներին) Կուբրիկը ամուսնացել է Տոբե Էտտե Մետցի հետ (ծնված 1930 թ)։ Նրանք միասին բնակվում էին Գրինվիչ-Վիլլիջում։ 1951 թվականին ամուսնալուծվել են։
Անգլիայում բնակված տարիներին Կուբրիկը նաև եկամուտ էր վաստակում հանդես գալով տարբեր շախմատային ակումբներում։
Կրթությունը
Կուբրիկը դպրոց գնացել է Վիլյամ Հովարդ Տաֆտում, որտեղ սովորել է 1941-ից 1945 թվականը։ Նա աղքատ աշակերտ էր, 1945 թ. միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, սակայն նրա ցածր գնահատականները թույլ չեն տվել նրան ունենալ բարձրագույն կրթություն։ Հետագայում Կուբրիկը պատմելով իր դաստիարակության և կրթության մասին, նշել է, որ դպրոցում իրեն ոչինչ չէր հետաքրքրում։ Ծնողները ուղարկեցին Լոս Անջելես՝ այնտեղ գտնվող հարազատների մոտ մեկ տարի ապրելու համար, հուսալով, որ այն կօգնի իր ակադեմիական աճին։
Գործունեությունը
Նրա ստեղծագործությունը մեծ ազդեցություն է թողել Ամերիկյան և համաշխարհային կինեմատոգրաֆիայի վրա։ Նրան հաճախ անվանել են «դաժան հանճար»: Կուբրիկի ֆիլմերի մեծ մասը հիմնված է գրական աղբյուրների վրա, նկարահանված է մեծ տեխնիկական հմտություններով և լի սրամիտ լուծումներով։ Նրա ռեժիսորական ձեռագրի առանձնահատկություններից են խոշոր պլանով նկարահանումները ժողովրդական և դասական երաժշտության համարձակ օգտագործումը։ Սթենլի Կուբրիկը հազվադեպ է բացահայտ խոսել իր անձնական կյանքի մասին, ինչը առիթ է տվել նրա մասին բազմաթիվ առասպելների ու լուրերի։ Նրան շատերը համարել են դաժան և խելագար, սակայն նրա մահից հետո, նրա ընտանիքը և ընկերների հերքել են նրա մասին այսպիսի փաստերը։ Կուբրիկը վախենում էր օդային ուղևորությունից, այն բանից հետո, երբ նա վթարի ենթարկվեց 1950 թվականին։ ԱՄՆ-ից տեղափոխվելով Անգլիա, նա հազվադեպ է լքել այդ երկիրը իր կյանքի վերջին քառասուն տարիների ընթացքում։
Ընդհանուր թվով նկարահանել է 16 ֆիլմ, 11 ֆիլմի սցենարի հեղինակ է, 11 ֆիլմի պրոդյուսեր, 4 ֆիլմի մոնտաժող։
|
ֆիլմի անվանում |
|
դերասաններ |
---|---|---|---|
1951 |
«Հակամարտության օրը» (վավեր.) |
Day of the Fight |
Սթենլի Կուբրիկ |
1951 |
«Թռչող քահանան» (վավեր.) |
Flying Padre |
|
1953 |
«Ծովային գրոհողները» (վավեր.) |
The Seafarers |
|
1953 |
Fear and Desire |
||
1955 |
Killer’s Kiss |
Ֆրենկ Սիլվերա |
|
1956 |
The Killing |
|
|
1957 |
Paths of Glory |
||
1960 |
Spartacus |
Քըրք ԴուգլասԼոուրենս ՕլիվիեՊիտեր ՈւստինովՋին ՍիմոնսՉառլզ Լոուտոն |
|
1962 |
Lolita |
||
1964 |
Dr. Strangelove or:How I Learned to Stop Worrying and Love the Bomb |
Պիտեր ՍելլերսՋորջ Սքոթ |
|
1968 |
2001: A Space Odyssey |
|
|
1971 |
A Clockwork Orange |
||
1975 |
Barry Lyndon |
||
1980 |
The Shining |
||
1987 |
Full Metal Jacket |
||
1997 |
Eyes Wide Shut |




Դեյվիդ Կեյթ Լինչ
(ծն. Հունվար 20, 1946 թ., Միսսուլլա, Մոնտանա, ԱՄՆ)՝ ամերիկյան կինոռեժիսոր։
Լինչի կինոնկարները հայտնի են իրենց սյուրռեալիստական էլեմենտներով, իրենց երազային հաջորդականություններով, կանգուն և անհասկանալի պատկերներով և իրենց մանրակրկիտորեն արված ձայնային աջակցությամբ։
Ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմեր ըստ 10 ժանրերի ցանկում նրա «Կապույտ թավիշ» ֆիլմը 8-րդն է դետեկտիվ ֆիլմերի ցանկում։
